«Ավրորան» թոքերի արհեստական շնչառության 10 սարք կնվիրի ՀՀ-ին

«Ավրորան» թոքերի արհեստական շնչառության 10 սարք կնվիրի ՀՀ-ին

PanARMENIAN.Net - «Ավրորա» նախաձեռնության #AraratChallenge շարժման հանգանակությունները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի արհեստական շնչառության 10 սարք Հայաստանի հիվանդանոցներին: Այդ մասին ասվում է նախաձեռնության համահիմնադիրների հայտարարության մեջ։

«Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարևոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, և դրա տրամադրումը «Ավրորայի» պարտականությունն է։

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում միանալ «Ավրորայի»՝ ճգնաժամը հաղթահարելու ջանքերին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Moderna Therapeutics ընկերությունը, որի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է, կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել փորձարկման

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---