Տիգրան Սարգսյանը՝ ԵԱԶԲ փոխնախագահ

Տիգրան Սարգսյանը՝ ԵԱԶԲ փոխնախագահ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի պաշտոնաթող նախագահ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ։ Այդ մասին ասվում է բանկի կայքէջում։

ԵԱԶԲ-ն ստեղծել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ 2006-ին: Այն տարածաշրջանային զարգացման բանկ է, որին ադամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ: Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է $7 մլրդ:

Տիգրան Սարգսյանը 1998 - 2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։ 2008 - 2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետը։ 2014 - 2016 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։ 2016-2019-ին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։Համարվում է Հայաստանի բանկային համակարգի հիմնադիրների մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---