ԱՆ․ Մարտի 22-ին ՀՎԱԿ լաբորատորիայում վիրուսի հետազոտությունները դադարեցվել էին

ԱՆ․ Մարտի 22-ին ՀՎԱԿ լաբորատորիայում վիրուսի հետազոտությունները դադարեցվել էին

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԱԿ) լաբորատորիայում կորոնավիրուսի հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ամբողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին, կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»,- ասվում է գրառման մեջ։

Մեկնաբանություններում Նիկողոսյանը հաստատել է, որ մարտի 22-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արվել են, սակայն չեն հետազոտվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---