17 դեկտեմբերի 2008 - 15:14 AMT
Էրդողանը գտնում է, որ թուրքերը պատճառ չունեն հայերից ներողություն խնդրելու համար
«Իմ համար անընթունելի է հավանություն տալ հայերից ներողություն հայցող ինտերնետ-ծրագրին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Ես երբեք հավանություն չեն տվել այս նախաձեռնությանը: Մենք հանցագործություն չենք կատարել, ուստի եւ չպետք է ներողություն խնդրենք: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: Նման նախաձեռնությունները Թուրքիայի համար նահանջ են»,-ասել է թուրք վարչապետը:

«Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 10 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: