Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը 70-ից ավելի են

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը 70-ից ավելի են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է գրանցվել՝ հանրագումարում քեյսերի թիվը հասել է 72-ի։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբը։

«Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 7 հիվանդի մոտ։ 61 ակտիվ հիվանդ բուժում է ստանում»,- տեղեկացրել է Օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ադրբեջանում կորոնավիրուս էր ախտորոշվել 65 անձի մոտ, որից 10-ն արդեն ապաքինվել է։ Մեկ մարդ մահացել է։ Վարակվածների թվում ՌԴ քաղաքացի կա։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---