ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն աճում են23 մարտի 2020 - 22:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագանում է, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, փոխանցում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 300,000-ից ավելի մարդ վարակված է կորոնավիրուսով, վիրուսի դեպքեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում և պանդեմիայի տարածումն արագանում է: ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի առաջին դեպքից 67 օր է անցել, ընդամենը 11 օրում վարակակիրների թիվը հասել է 200,000-ի և 4 օրում՝ 300,000-ի: ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Աշխարհում վարակված է մոտ 360,000 մարդ, 16,000-ը մահացել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |