Տնտեսական գործունեության որ տեսակներն են ժամանակավորապես արգելվել24 մարտի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը։ Ցանկում կան բազմաթիվ առևտրի իրականացման վայրեր, բուքմեյքերներ, ծառայություն մատուցողներ։ Դրանում ընդգրված են, օրինակ, Երևանի թիվ 2 շուկան, «Հայաստան» առևտրի կենտրոնը, «ՌԻՈ» ՓԲԸ-ն, Վերնիսաժը, «Փեթակը», «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, Երևանի պահածոների գործարանը, ինչպես նաև շահումով խաղերի ոլորտից՝ «Վիվառո Բեթինգը», «Գուդվին Բետը» և այլն։ Փակ կլինեն նաև այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Սելենա սերվիսը», նաև գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ։ ՊԵԿ կայքում առանձնացվել է COVID-19 բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի մարտի 22-ի թիվ 13 որոշման համաձայն: Ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «հարկային տեղեկատվություն» բաժնի COVID-19 ենթաբաժնում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |