ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային զինադադարի կոչ է արել24 մարտի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․իր խոսքով, աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ «Կորոնավիրուսը դաժանաբար հարվածում է բոլորին։ Մինչդեռ մոլորակի վրա չեն դադարում զինված հակամարտությունները։ Մոլեգնող վիրուսը ցույց է տալիս պատերազմի խենթությունը։ Ահա թե ինչու եմ այսօր կոչ անում անհապաղ և միահամուռ կերպով դադարեցնել կրակն աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գուտերեշը հավելել է, որ իր հատուկ դեսպանորդներն աշխատանք կտանեն հակամարտությունների կողմերի հետ՝ փորձելով կոնկրետ քայլեր ձեռնարկել մարտական գործողությունները դադարեցնելու և կորոնավիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարի համար պայմաններ ստեղծելու համար։ «Դա կսկսվի ամբողջ աշխարհում մարտական գործողությունների դադարեցումից։ Հիմա»,-ասել է նա։ Գուտերեշը հայտնել է նաև, որ ՄԱԿ-ը երկրներից 2 մլրդ դոլար կխնդրի կորոնավիրուսից տուժած տարածաշրջանների համար։ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |