Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է Արցախում նախընտրական հանդիպումները

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է Արցախում նախընտրական հանդիպումները

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված՝ վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»,- գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա հայտնել է, որ իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում է նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Թեկնածուն հայտարարել է, սակայն, որ մարտի 24-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում կհանդիպի շրջկենտրոնի բնակչության հետ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Արցախի Հնարապետությունում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---