Կորոնավիրուսով հաստատված դեպքերից մեկը Հրազդանում էր

Կորոնավիրուսով հաստատված դեպքերից մեկը Հրազդանում էր

PanARMENIAN.Net - Հրազդանում կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք կա, հիվանդը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:

«Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 235 է, ապաքինվել է 2 մարդ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---