Տոկիոյի ամառային օլիմպիադան հետաձգվել է. 2021-ին կկայանա![]() 24 մարտի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշվել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվականը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից: Նման որոշում կայացվել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հեռախոսազրույցից հետո: Վերջինս հայտնել է, որ առաջարկել է ՄՕԿ ղեկավարին տեղափոխել Օլիմպիադան հաջորդ տարի: Խաղերը կկայանան ոչ ուշ, քան 2021-ի ամռանը, մոտ ապագայում ամսաթիվը կհստակեցվի: Օլիմպիական կրակը կշարունակի մնալ Ճապոնիայում մինչև նոր Խաղերի սկիզբը: 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը: Ավելի վաղ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարվել: Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 381,000-ը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |