ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հասել են 249-ի, հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է24 մարտի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 249-ի՝ ավելանալով 14-ով. նրանցից երկուսն առողջացել են, ևս երկուսը մարտի 24-ին դուրս են գրվում բացասական թեստով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիվանդներից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, ևս չորսինը՝ ծանր: Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չկա: Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, թոքաբորբ տանող 35 հիվանդ կա, նրանցից 5-ն ինտենսիվ թերապիայի բաժնում են: Մարտի 24-ի դրությամբ ՀՀ-ում կա 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում: Եվս 37 քաղաքացի մեկուսացումից տուն է վերադառնում: «Ինչ վերաբերում է կորոնավիրուսի աշխարհագրույթանը, այս պահի դրությամբ վարակվածներ ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է: Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած հայրեակիցները, Էջմիածնի հայրենակիցները և Երևանի արտադրամասի հայրենակիցները»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ առաջին երկու ճյուղի զարգացումը կանխել հաջողվել է, սակայն արտադրամասի ճյուղն անվերահսկելի զարգացում է ունեցել, նոր դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |