Փաշինյանը՝ սահմանափակումների մասին. Փողոց դուրս գալ միայն անձնագրով՝ կենսական անհրաժեշտ տեղաշարժի համար

Փաշինյանը՝ սահմանափակումների մասին. Փողոց դուրս գալ միայն անձնագրով՝ կենսական անհրաժեշտ տեղաշարժի համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները, թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պարտադիր անձնագիր ունենան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները բանկերը, սակայն կոչ է արել օգտվել օնլայն ծառայություններից: Բոլոր բանկերը, խանութները, դեղատներն առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65+ քաղաքացիներին:

Նա հորդորել է 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել, խստագույնս հետևել տանը մնալու հորդորին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---