Մարտի 24-ից ամեն անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է ձևաթուղթ լրացնեն

Մարտի 24-ից ամեն անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է ձևաթուղթ լրացնեն

PanARMENIAN.Net - Մարտի 23-ի ժամը 23:59-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

Այսպիսով, յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն պարետի կողմից սահմանված ձևաթուղթը։ Թերթիկը պետք է լրացնեն նաև տնտեսական գործունեություն իրականացնող կամ պետական կառավարման համակարգում աշխատող և թույլտվություն ունեցող անձինք:

Անձը, ում գործունեությունը սահմանափակված չէ և պետք է դուրս գա աշխատանքի, պարտադիր պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և լրացնի թերթիկը:

Նշված ձևաթուղթը պարտադիր պետք է ունենա տնից դուրս եկող ցանկացած քաղաքացի՝ անկախ դրսում գտնվելու նպատակից: Այն կարող է լինել նաև ձեռագիր տարբերակով, դրանում նշվում են անձի անուն-ազգանունը, ելքի ժամը, հասցեն որտեղից դուրս է գալիս նաև վերադարձի ակնկալվող ժամը:

Մարտի 25-ից պարետի հանձարարությամբ ոստիկանության ուժերն ամբողջ երկրի տարածքում իրականացնելու են հսկողություն:

Մարդկանց տեղաշաժի դեպքում ոստիկանն իրավասու է հարցնել դրա նպատակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---