Լարիի փոխարժեքը նվազում է․ Որոշ մթերքների թանկացումը կֆինանսավորի կառավարությունը25 մարտի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ազգային բանկը մարտի 25-ին լարիի փոխարժեքը սահմանել է 3.4494 լարի 1 դոլարի դիմաց։ Դա վրացական փոխարժեքի համար նոր պատմական նվազագույն շեմ է։ Լարիի փոխարժեքի անկումը դոլարի համեմատ սկսվել է մարտի 9-ին, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անորոշությունը զուգակցվեց նավթի գների անկմանը։ Մարտի 25-ի դրությամբ արժեզրկումը կազմել է 24%, գրում է «Sputnik Գրուզիան»։ Չնայած Ազգային բանկի ջանքերին, ներկրողներն արդեն հայտարարել են, որ ի զորու չեն զսպելու գներն ու գնաճը։ «Առաջիկա օրերին բոլոր գները կվերանայվեն, կբարձրանան, քանի որ մենք և ներկրող ընկերությունները չենք կարողանա պահպանել նույն գներն այսօրվա փոխարժեքի պայմաններում»,- ասել է դիստրիբյուտորների գործարար ասոցիացիայի ղեկավար Իվա Չկոնիան։ Վրաստանի կառավարությունն իր հերթին հաստատել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների պահպանմանն ուղղված ծրագիրը, որի համար բյուջեից 10 մլն լարի կհատկացվի։ Այդպիսով կֆինանսավորվի գնային տարբերությունը հետևյալ ապրանքների համար՝ մակարոնեղենի, հնդկաձավարի, ձիթայուղի, շաքարի, ցորենի, ալյուրի, կաթի փոշու և լոբու համար։ Սուբսիդավորումը կվերաբերի մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածին։ Ընդ որում այդ ապրանքների գները կհամապատասխանեն 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը գրանցված նվազագույն գներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |