Մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն

Մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները պետք է հաշվետվություն ներկայացնեն

PanARMENIAN.Net - Այսուհետ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Դրան կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 16-ը։

Օրինագծով պարզեցվում է հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ ՀԿ-ները կկարողանան հաշվետվությունը հրապարակել առցանց։

Ազգային ժողովը շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, թեև դրանք դադարեցնելու առաջարկներ կային։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---