Ղազախստանի հայ համայնքը մտադիր է երկրի խորհրդարանի առջեւ արծարծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - Ղազախստանի հայ համայնքի ներքին խնդիրները հիմնականում բխում են տեղի հայերի անմիասնականությունից եւ համայնքի հասարակական կյանքի հանդեպ որոշակի անտարբերությունից: Նման կարծիք է հայտնել «ՂՀԵ» (Ղազախստանի հայ երիտասարդություն) հանրապետական կազմակերպության առաջնորդ եւ Կոստանայ քաղաքի հայ համայնքի խորհրդի անդամ Մաքսիմ Դալլաքյանը: «Անկասկած, կան մարդիկ, որոնք անկեղծորեն հետաքրքրվում են համայնքի կյանքով, կազմակերպվող միջոցառումներով, որոնք պատրաստ են եւ անձնական, եւ ֆինանսական առումով սատարել համայնքի գործունեությանը: Ցավոք, նման մարդիկ քիչ են»,-գտնում է երիտասարդ առաջնորդը:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հղում անելով Miasin.Ru պորտալին, Մ.Դալլաքյանը նշել է, որ այժմ գնում է Ղազախստանի հայ համայնքի կայացման գործընթացը եւ կոնկրետ արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսել: «Կարող եմ ասել, որ մինչ այժմ աշխատանք է տարվում Ղազախստանի տարբեր մարզերի երիտասարդների միջեւ լրատվական փոխանակում կազմակերպելու ուղղությամբ: Մեր առաջին համատեղ նախագիծը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միաժամանակյա (այսինքն նույն ժամին) միջոցառման անցկացումն էր: Մեր մարզում մենք մեզ վրա պատասխանատվություն վերցրեցինք եւ ընդլայնեցինք մեր միջոցառումների շարքը ի տարբերություն նախորդ տարիների»,-նշում է նա: Մասնավորապես, ըստ Դալլաքյանի, հայ համայնքի օրակարգում է Ղազախստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---