Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել․ ՏԱՍՍ![]() 25 մարտի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարդ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։ Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք երկարացնում ենք կարանտինն ապրիլի 3-ից մինչև ապրիլի 24-ը»,- ասել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա հավելել է, որ ապրիլի 24-ից հետո էլ կարանտինը կարող է երկարացվել։ Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ արտակարգ դրությունը չի ենթադրում տնից դուրս գալու արգելք, բայց իշխանությունները կարող են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Ըստ Ուկրաինայի ԱՆ կից հանրային առողջության կենտրոնի՝ երկրում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակման 113 դեպք կա, 4 մարդ մահացել է։ ![]() ![]() Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |