Թորոսյան․ Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում

Թորոսյան․ Արհեստական շնչառական 42 սարք կա, 1-ն է օգտագործվում

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հիվանդանոցներում համապատասխան քանակի մահճակալների և թթվածնային սարքերի առկայությանն ասել է, որ այս պահին առանձնացված արհեստական շնչառական 42 սարք կա, որոնցից օգտագործվում է միայն մեկը։

Նա հավելել է, որ 7 սարքի գնումն ընթացքի մեջ է, սկայան աշխարհում նման սարքերի պակաս է զգացվում։ Նախարարը նշել է նաև, որ եթե եղած սարքերի քանակը չփոխվի, դրանք չեն բավականացնի բոլոր հիվանդների համար։

Նա հայտնել է նաև, որ Երևանում 4 բուժկենտրոն է առանձնացված․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը և Սբ Աստվածամայր կենտրոնի ծննդատան մասնաճյուղը՝ ընդհանուր առմամաբ մոտ 650 մահճակալ։

Նախարարն ասել է նաև, որ, հնարավոր է մարզերում ևս բժշկական կենտրոններն առանձնացվեն։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---