ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նոր համանախագահ է դարձել Մարկ Կիրկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նոր համանախագահ է դարձել Իլլինոյսից ընտրված հանրապետական Մարկ Կիրկը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարում` ԱՀՀ-ում, Մ.Կիրկը համանախագահի պաշտոնում կփոխարինի Ջո Նոլենբերգին, որը 110-րդ Կոնգրեսի աշխատանքի ավարտից հետո պաշտոնաթող կլինի:



«Հայաստանին աջակցող խմբի հետ շուրջ 20-ամյա աշխատանքի արդյունքում ինձ մեծ պատիվ արվեց, եւ ես շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ որպես խմբի համանախագահ, որը հայտնի է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր աշխատանքով»,-հայտարարել է Մարկ Կիրկը:



«Հայկական համագումարը շնորհավորում է Մարկ Կիրկին նոր պաշտոնի առթիվ: Գրեթե 90 տոկոսով Հայաստանին աջակցող խմբի անդամները վերընտրվել են Կոնգրես, եւ մենք հուսով ենք, որ կհամագործակցենք Մարկ Կիրկի եւ ողջ խմբի հետ»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---