ՀՀ-ում 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. 14 հոգի դուրս կգա մեկուսացումից![]() 26 մարտի 2020 - 00:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 25-ի կեսգիշերվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդներից 36-ի մոտ թոքաբորբ կա։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ «Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր»,- նշել է նա։ Նախարարի խոսքով՝ ևս 14 հոգի մարտի 26-ի առավոտյան դուրս կգա մեկուսացումից՝ նրանց թեստերի պատասխանը բացասական է եղել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 265-ի, 18 պացիենտ բուժվել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար «Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |