659 վարորդ մեքենայով թույլատրվածից ավելի ուղևոր է տեղափոխել26 մարտի 2020 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին 659 վարորդ անձնական տրանսպորտային միջոցներով տեղափոխել է թույլատրված քանակից ավելի ուղևոր, որոնք իջեցվել են մեքենաներից, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 6 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։ Ոստիկանությոնը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և անդլ դա բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ ՀՀ ամբողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |