ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

ՌԴ-ն մարտի 27-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

Բացառություն կկազմեն միայն հայրենիք վերադարձնող ռուսաստանցիների չվերթերը՝ մինչև մարտի 27-ը պետք է կազմվեն արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների ցուցակները։

Այն ռուսաստանցիները, որոնք չեն կարողանա վերադառնալ տարբեր երկրներում գործող սահմանափակումների պատճառով, պետք է մնան այնտեղ, որտեղ կան, և հաշվի առնեն, որ ՌԴ վերադառնալուց հետո 14-օրյա կարանտինի են ենթարկվելու։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՌԴ-ն անորոշ ժամանակով հետաձգել է սահմանադրական հանրաքվեն, որը պետք է անցկացվեր ապրիլի 22-ին։ Երկրի նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---