Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 77-ի․ Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 77-ի․ Sputnik Georgia

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 77-ի, հայտնում է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ StopCov կայքը։

77-ից 10 վարակվածն ապաքինվել են։ Կարանտինում մնում է 4055 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 252 մարդ, գրում է Sputnik Georgia-ն։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---