Մխիթարյանը՝ կարանտինի մասին․ Դժվար է, բայց դիմանում ենք26 մարտի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իր կարանտինային կյանքի մասին։ «Դա հեշտ չէ, բայց աշխատում ենք դիմանալ։ Այս դժվարին ժամանակներում շատ բան չի կարելի անել, կարելի է միայն տանը նստել, որտեղ անվտանգ է, և սպասել, թե երբ կշտկվի իրավիճակը»,- ասել է նա, գրում է Football Italia-ն։ Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում կյանքի օրակարգի մասին՝ ֆուտբոլիստն ասել է․ «Արթնանում եմ, նախաճաշում, խոսում եմ ընտանիքիս անդամների հետ կորոնավիրուսի, կյանքի, ապագայի և անցյալի մասին։ Երեկոյան որևէ ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ, երբեմն՝ միայնակ»։ Մխիթարյանը պատմել է, որ Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո «Ռոման» իր անդամներին տանն անհատական մարզումների ծրագիր է տրամադրել և այժմ ֆուտբոլիստը մարզվում է, աշխատում է պահպանել մարզավիճակը։ «Երբ իմացա, որ իրավիճակն աշխարհում վատթարանում է, լսեցի խորհուրդներն ու դադարեցի տնից դուրս գալ։ Ավելի լավ է տանը մնալ և օրինակ ծառայել մյուսների համար։ Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է Մխիթարյանը։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |