ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել26 մարտի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ի դրությամբ ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել, որից 136-ը՝ Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 840 հիվանդ կա։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը, գրում է «Դոժդը»։ 182 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար օրական կտրվածքով; Ըստ օպերատիվ շտաբի՝ վերջին 24 ժամում դուրս է գրվել 9 ապաքինված, նրանց ընդհանուր թիվը 38 է։ Մոսկվայում մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը փակ կլինեն բոլոր խանութները, մթերայիններից և դեղատներից բացի, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։ Մոսկվայում հնարավոր կլինի նաև գնել առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներ։ Փակ կլինեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև որոշ զբոսայգիներ՝ օրինակ, Գորկու անվան, «Ցարիցինո», «Կոլոմենսկոե», «Սոկոլնիկի» և այլ զբոսայգիներ։ Կփակվեն նաև բոլոր հաստատությունները, որտեղ ծառայությունների մատուցումը պահանջում է անձի ներկայություն։ Առաքումների մասով սահմանափակումներ չեն լինի։ Ավելի վաղ օպերատիվ շտաբը հաստատել էր Մոսկվայում կորոնավիրուսից 2 հիվանդի մահվան փաստը։ Պացիենտները եղել են տարեց՝ 88 և 73 տարեկան։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |