Մխիթարյան․ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում, գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը26 մարտի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», ասել է, որ կցանկանար շարունակել խաղալ իտալական ակումբի կազմում։ «Ռոմայում» ինձ լավ եմ զգում։ Մենք այնպիսի ֆուտբոլ ենք խաղոմ, որը նախընտրելի է ինձ համար»,- ասել է Մխիթարյանը The Times-ին հարցազրույցում։ Նա համեմատել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի և «Արսենալի» նախկին մարզիչ Ունան Էմերիի ղեկավարությամբ խաղը։ «Երբ «Արսենալում» էի խաղում, մարզիչը խնդրում էր, որ այլ կերպ խաղամ, ինձնից այլ խաղ էին ակնկալում։ Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի մոտեցումներից։ Գերադասում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը: Մենք շատ ագրեսիվ ենք խաղում, փորձում ենք գնդակն անընդհատ հսկողության տակ պահել։ Անշուշտ՝ ինձ դուր է գալիս այդպիսի խաղը»,- ասել է Մխիթարյանը։ «Կմնա՞մ արդյոք «Ռոմայում»։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ խաղաշրջանը դադարեցվել է․ մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը։ Ֆուտբոլը շատ արագ է փոխվում։ Սկզբից դու մի թիմում ես, որոշ ժամանակ անց՝ արդեն մեկ այլ։ Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել ապագայում»,- ասել է 31-ամյա ֆուտբոլիստը։ Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։ Նյութեր թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար |