Ռաուլ դը Լուցենբերգեր. Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ ավելի իրական ու զգալի է դարձել

PanARMENIAN.Net - «2008թ. Եվրահաձնաժողովը լուրջ առաջընթաց է արձանագրել Եվրոպայի հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրագործման մեջ: Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ ավելի իրական ու զգալի է դառնում: Եվրահանձնաժողովն արդեն առաջարկել է Հայաստանին «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը, որը ենթադրում է Հայաստանի հետ ԵՄ հատուկ համագործակցություն»,- այսօր 2008թ. Գործողությունների ծրագրի իրագործման վերլուծության շնորհանդեսին հայտնել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքերով, Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի ակտիվ է դարձել ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ հանրապետության քաղաքացիական հասարակության հետ ԵՄ երկխոսության տեսակետից:



«Չնայած Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացին, բարեփոխման գործընթացը դեռեւս չի ավարտվել: Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին, մասնավորապես հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխման ոլորտում: Մենք պատրաստ ենք նոր գործիքներ կիրառել հանրապետությանն աջակցելու համար: Ներկայումս մենք մտադրված ենք Հայաստան ուղարկել մի խումբ փորձագետների, որոնք տեխնիկական օգնություն կհատկացնեն երկրի կառավարությանը»«,- հայտնել է Ռաուլ դը Լուցենբերգերը: Նա նաեւ ընդգծել է, որ մոտ ապագայում Եվրահանձնաժողովը մտադրված է զբաղվել անցագրերի ստացման գործընթացի պարզեցման եւ մարդկանց ազատ տեղաշարժման հարցերով:



«Բացի դրանից, այժմ դիտարկվում է Հայաստանի հետ առեւտրի ազատ գոտու ստեղծման հարցը: Մենք Երեւանին խոստացել ենք հանրապետության համար բացել եվրոպական շուկաները, եւ այդ նախաձեռնության իրականացման հնարավորության դիտարկման նպատակով 2009թ. սկզբին Հայաստան կժամանի «Digit Trade» պատվիրակությունը»,- հաղորդել է Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---