Երևանում խոզերն ու ոչխարները շատացել են

Երևանում խոզերն ու ոչխարները շատացել են

PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ի դրությամբ Երևանում 3569 խոշոր եղջերավոր կենդանի կա՝ նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 6.3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում 829 կով կա, այսինքն 2019-ի համեմատ դրանց թիվն աճել է 7.1%-ով:

Երևանում կա 25,650 խոզ ( թիվն աճել է 0.2%-ով) և 8818 ոչխար ու այծ (0.6%-ով է աճել)

Մայրաքաղաքում 2%-ով աճել է նաև ածան հավերի թիվը. հունվարի մեկի դրությամբ՝ 39,703 հատ։ Երևանում նաև 5 ձի կա:

Ամբողջ ՀՀ-ում մոտ 579,000 խոշոր եղջերավոր կենդանի կա, դրանց թիվն աճել է 1.3%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---