Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք կա, հիվանդներից մեկը մահացել է․ Interfax.az26 մարտի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը մահացել է։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։ Վարակվածների ընդհանուր քանակն Ադրբեջանում 122 է։ Մահացած հիվանդը մարտի 12-ին վերադարձել էր Թուրքիայից։ Սա մահվան 3-րդ դեպքն է Ադրբեջանում, գրում է Interfax.az-ը։ Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ 104 հիվանդ կա, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, 9-ինը՝ միջին ծանրության, մյուսների վիճակը կայուն է։ 15 մարդ ապաքինվել է։ Վարակման դեպքեր են գրանցվել նաև երկրի շրջաններում։ Օպերատիվ շտաբը կոչ է անում ինքնամեկուսացվել և պահպանել կարանտինի պահանջները։ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 20,000 թեստ է արվել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |