Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից. Figaro26 մարտի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան կորոնավիրուսի տարածման պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից, հայտարարել է ֆրանսիական գլխավոր շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին Figaro-ի վրա հղումով։ «Իրաքի կառավարության հետ գործակցելով՝ ԻՊ դեմ պայքարի կոալիցիան որոշել է ժամանակավորապես կասեցնել Իրաքի անվտանգության ուժերի ուսուցմանն ուղղված գործունեությունը՝ հաշվի առնելով ճգնաժամն առողջապահության ոլորտում»,- ասվում է Ֆրանսիայի զորքերի գլխավոր շտաբի հրամանատարության կոմյունիկեում։ Մարտի 26-ին Իրաքից Ֆրանսիայի զորակազմի դուրսբերման մասին հայտնել է Իրաքի ռազմական հրամանատարությունը։ Գործընթացը մեկնարկել է մարտի 26-ին։ Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |