Լեռնային Ղարաբաղում չկա ազատագրված տարածքների հասկացություն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում չկա ազատագրված տարածքների հասկացություն: Այդ մասին Երեւանում կայացած «Ղարաբաղյան հիմնախնդիր. ընկալումը հայ հասարակության մեջ եւ 2008թ. բանակցային գործընթացի արդյունքները» կլոր սեղանի ժամանակ հայտնել է ղարաբաղյան փորձագետ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, յոթ շրջանները, որոնք ղարաբաղյան բանակի կողմից վերադարձվել են 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում, հանդիսանում են ԼՂՀ անվտանգության երաշխիքը: Նրանք ԼՂՀ տարածքի անբաժանելի մասն են կազմում, որն ամրագրված է հանրապետության Սահմանադրության մեջ»,- ընդգծել է Մասիս Մայիլյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---