ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային է վիրավորվել, վնասվածքը թեթև է

ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային է վիրավորվել, վնասվածքը թեթև է

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել, հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,– ասել է նա:

Ստեփանյանի խոսքով` ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, իսկ խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակել, հակառակորդի տեղեկատվական սադրանքն է։

ՊՆ խոսնակն ընդգծել է, որ այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---