Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Ադրբեջանին համոզել` հրաժարվելու Ղարաբաղից

PanARMENIAN.Net - «Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի եւ ընդհանրապես ադրբեջանական հասարակության վրա: Եթե Թուրքիային պետք լինի, նա կկարողանա Բաքվին համոզել` հրաժարվելու ԼՂՀ-ից, որպեսզի անվտանգ պահի սեփական արեւելյան շրջանները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է անկախ փորձագետ Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով, իրադարձությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների փոփոխությունների պայմաններում:



«Թուրքիան, ինչպես գիտենք, ներկայումս ձգտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միանալ բանակցային գործընթացին: Բայց, անգամ հանդիսանալով Մինսկի խմբի անդամ, նա չի կարող հավակնել համանախագահության, քանի որ շահագրգռված կողմ է հանդիսանում: Բայց որոշակի ազդեցություն նա կարող է ունենալ Բաքվի վրա եւ այդպես էլ վարվում է»,- ասել է Մայիլյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---