Փարիզի հիվանդանոցները 48 ժամում բեռնվածության պիկի կհասնեն․ Reuters27 մարտի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզում և շրջակայքի հիվանդանոցներում վարակակիրների թիվը կհասնի հագեցվածության ամենաբարձր կետին, հայտնել է Ֆրանսիայի հոսպիտալների ֆեդերացիան, փոխանցում է Reuters-ը: Փարիզի և արվարձանների հիվանդանոցներում են բուժվում Ֆրանսիայում կորոնավիրուսի մոտ 30,000 հաստատված դեպքերի մոտ քառորդ մասը, նրանցից 1300-ը ներկայումս ինտենսիվ խնամքի տակ են: 24-ից 48 ժամվա ընթացքում կսպառվի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակակիրներ ընդունելու հնարավորությունը և անհրաժեշտություն կլինի պացիենտներին տեղափոխել այլ քաղաքներ և բնակավայրեր: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգայի հետազոտական ինստիտուտների տվյալով՝ կես միլիարդից ավելի մարդ է վարակվել: Ֆրանսիայում վարակակիրների թիվը հասել է մոտ 30,000-ի, վիրուսից մոտ 1700 մարդ է մահացել, 5000 հոգի կազդուրվել է: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |