Վարչապետ․ Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածները՝ սոցաջակցության թիրախում

Վարչապետ․ Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածները՝ սոցաջակցության թիրախում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները։

Փաշինյանը խոսել է այդ մասին՝ անդրադառնալով քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերին: Նա հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել միջգերատեսչական աշխատանքը գեներացված գաղափարների լրամշակման ուղղությամբ և դրանց հիման վրա մարտի 29-ին քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:

Քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից ավելի վաղ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև կառավարության կողմից հաստատված տնտեսական և գյուղատնտեսական աջակցության ծրագրերի իրականացման կարգին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---