Ucom-ը կարանտինում գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսությամբ27 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժհաստատություններում կառուցել է ցանց, տեղադրել և ավելացրել սարքավորումներ, մեծացրել ինտերնետ արագությունը: Ընկերությունը նաև ապահովել է անվճար WiFi հասանելիություն և հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: «Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Ընկերությունից նշել են, որ կրոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում, բոլոր գործարքներն առցանց տիրույթ են տեղափոխվել։ Աշխատանքային պարտականություններն աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տնից՝ ապահովելով ինտերնետի և հեռախոսակապի անխափան աշխատանքը:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» |