Հայաստանի բռնցքամարտի հավաքականում կորոնավիրուսի դեպք կա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականում կորոնավիրուսի դեպք կա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Լոնդոնից վերադարձած Հայաստանի բռնցքամարտի հավաքականում; Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բռնցքամարտի ֆեդերացիան։

«Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի, ապաքինվել է 28 մարդ, մեկը՝ մահացել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---