ՌԴ-ում կորոնավիրոսի 228 նոր դեպք կա, ընդհանուր՝ 1264․ ՌԻԱ Նովոստի28 մարտի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ի տվյալներով ՌԴ-ում կորոնավիրոսի 228 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1264-ի երկրի 62 շրջանում, հայտնել է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նոր դեպքերի մեծ մասը՝ 114-ը, Մոսկվայում են։ Եվս 36 վարակված Մերձմոսկովյան շրջանից են։ «Վերջին 24 ժամում Մոսկվայում մահվան 1 դեպք է գրանցվել։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 4-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ապաքինվել է 49 մարդ։ ՌԴ-ում մարտի 28-ից ապրիլի 5-ը ոչ աշխատանքային է հայտարարվել։ Մարտի 27-ից Ռուսաստանը դադարեցրել է գրեթե ամբողջ միջազգային ավիահաղորդակցությունը. երկաթուղին փոխել է գնացքների աշխատանքի պարբերականությունը երկրի ներսում, իսկ որոշ մասինը՝ չեղարկել ուղևորահոսքի նվազման պատճառով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |