Ռիչարդ Լուգար. ԱՄՆ-ն կարող է մտածել Ադրբեջանում ՀՀՊ-ի տեղակայման շուրջ

PanARMENIAN.Net - «Ռուսաստանին հարկավոր է Չեխիայում եւ Լեհաստանում մեր ՀՀՊ-ները վերահսկելու հնարավորություն տալ: Բացի այդ, ԱՄՆ-ն դեռ կարող է մտածել Ադրբեջանում իր ՀՀՊ-ների տեղակայման շուրջ: Գուցե դա քննարկվող տարբերակ լինի»,-հայտարարել է ամերիկացի սենատոր Ռիչարդ Լուգարը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում պետք է մտածեն, թե որտեղ պետք է գտնվեն հրթիռների ու ռադարների տեղակայման կոնկրետ հարթակները: «Այժմ Ռուսաստանը գտնվում է այդ բանակցությունների կիզակետում: Դա ամերիկյան դիվանագիտության մտադրությունը չէր: Գուցե, Մոսկվայի արձագանքն այնքան էլ համարժեք չէ, սակայն ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ: Սովորաբար ԱՄՆ-ն շատ մտահոգ էր Իրանում հրթիռների տեղակայման հարցում: Ռուսաստանին դա եւս պետք է մտահոգի: Մենք ընդհանուր շահեր ունենք, մենք պետք է մտածենք այդ մասին: Եթե մենք չենք կարող ընդհանուր տեսակետի գալ այն բանի վերաբերյալ, թե ինչ են ասում իրանցիները, որոնք հրթիռներ ունեն, այդ հրթիռների մարտագլխիկները միջուկային են , դա վտանգավոր է բոլորի համար: Ոչ միայն մեզ, այլ նաեւ մնացած ողջ աշխարհի համար: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի օգնությամբ մենք կարող ենք ազդել Իրանի վրա»,-ասել է նա, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---