Տեղաշարժման թերթիկը՝ օնլայն. Առցանց լրացված ձևաթուղթն ընդունելի է28 մարտի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - IT ընկերությունների ստեղծած օնլայն ձևաթուղթը կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ բոլոր ոստիկանները տեղեկացված են օնլայն ձևաթղթի մասին: Այն հնարավորություն է տալիս տեղաշարժման թերթիկի համար պարտադիր բոլոր տվյալները լրացնել սմարթֆոնի միջոցով: Անձնական տվյալները համակարգում չեն պահպանվում: Իր հերթին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային մեկ այլ տարբերակի մասին, որը հասանելի է AC19.am կայքում: «Ձեր տվյալներն այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը: Նա նշել է նաև, որ բացի կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարելի է նաև օգտվել հայկական ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը: Հայկական X-Tech ընկերությունը, իր հերթին, ստեղծել է օնլայն ձևաթղթի հավելված՝ APP16: Այն ևս կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին: Ընկերությունից հայտնել են, որ հավելվածը ստեղծվել է մեկ գիշերում, APP16 կոչվել, քանի որ պարտադիր տեղաշարժման թերթիկ ունենալու մասին պարետի որոշումը 16-րդն էր: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |