Իտալիայի վարչապետը պատմել է Մերկելի հետ «կոշտ առճակատման» մասին28 մարտի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ «կոշտ առճակատման» մասին «ԵՄ հետագա քաղաքականության հարցում»։ Նա զգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է կորցնել իր նշանակությունը և միասնական մոտեցում պահանջել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի հարցում, նաև լուրջ պատասխան համավարակի հետ կապված ճգնաժամին։ Կոնտեն այդ հայտարարությունն արել է իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ Կոնտեի՝ խոսքը ոչ թե ուղղակի տարաձայնությունների մասին է իր և Մերկելի միջև, այլ բացահայտ հակադրման։ Ըստ AFP-ի՝ եվրոյի ամբողջ գոտին առաջիկա ամիսներին ռեցեսիա մեջ կլինի, իսկ Իտալիային տնտեսական անկում է սպառնում, քանի որ այն առաջին երկիրն էր Եվրոպայում, որը փաստացի սառեցրեց ամբողջ բիզնեսը, մարտի 12-ից։ Մարտի 26-ին 6-ժամյա տեսակոնֆերանսի ընթացքում ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները չկարողացան միասնական դիրքորոշում որդեգրել ԵՄ համաեվրաբոնդերի պատմության մեջ առաջին էմիսիայի հարցում՝ ԵՄ առավել տուժած երկրներին աջակցելու համար։ Եվրաբոնդերի թողարկումը պնդում են Իսպանիան և Իտալիան։ Ըստ ամերիկյան Հոփկինսի ինստիտուտի՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 28-ի դրությամբ 86,498 է, մահացել է 9134 մարդ, ապաքինվել՝ 10,950-ը։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |