Վարչապետ. Կորոնավիրուսով վարակվածների թիվը ևս 35-ով ավելացել է28 մարտի 2020 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով՝ ընդհանուր դեպքերի թիվը երկրում հասել է 407-ի: «Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում բավականին լարված է, ցավոք սրտի մենք հիվանդների թվի աճ ենք ունենում: Այսօր էլ մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել: Բայց, ընդհանուր առմամբ, դեռևս իրավիճակը համարվում է կառավարելի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է հետևել պարետատան ցուցումներին՝ առողջապահական համակարգը վտանգի չենթարկելու համար: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը PanARMENIAN.Net ին մանրամասնեց, որ հաստատված 35 նոր դեպքերը մարտի 28-ի տվյաներ են, սակայն օրվա վերջնական թվերը կամփոփվեն մարտի 29-ի առավոտյան: Ընդհանուր առողջացածների թիվն ավելի վաղ հասել էր 30-ի: Ըստ ԱՆ-ի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (ինտուբացված են), 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: 30 հոգի առողջացել է:Մահվան մեկ դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |