Փաշինյան. ՌԴ-ի հետ բեռնափոխադրումները կպահպանվեն![]() 28 մարտի 2020 - 21:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի՝ անկախ Ռուսաստանի կառավարության՝ նոր սահմանափակումներ մտցնելու որոշումից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՌԴ կառավարության որոշումն անհանգստություն էր առաջացրել հայ գործարարների շրջանում: «Ուզում եմ ասել, որ նման անհանգստությունը տեղին չէ, այդ որոշումը չի ազդելու ՀՀ-ի վրա, և այդ փաստը հաստատվեց քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է նաև, որ ՀՀ-ում սննդի ներկրումը բնականոն ռեժիմով է ընթանում: Եղանակի պատճառով Լարսում բեռնատարների կուտակումներ կան, սակայն աշխատանքներ են տարվում՝ սովորական ռեժիմի բերելու համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է: Մահվան մեկ դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |