ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 2 հոգի է մահացել` 55 և 73 տարեկան

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 2 հոգի է մահացել` 55 և 73 տարեկան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 29-ի գիշերը կորոնավիրուսից ևս երկու հիվանդ են մահացել, նրանցից մեկը 55 տարեկան կին է, մյուսը՝ 73 տարեկան տղամարդ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը գրել է, որ պացիենտներն ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով:

Ավելի վաղ՝ մարտի 26-ին երկրում գրանցվել էր կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն և ուղեկցող հիվանդություններ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---