Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի․Аpsny.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի․Аpsny.ge

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին տեղեկացրել է StopCov կայքը։

Ապաքինվել է 18 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան, գրում է Apsny.ge-ն։

Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---