Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին29 մարտի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - 86 տարեկանոմ մահացել է հայտնի լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիժշտոֆ Պենդերեցկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Polska Times-ին հղումով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցել է կոմպոզիտորի մահվան կապակցությամբ: «Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի հետ գործակցության շրջանակում», - գրել է նա՝ նշելով, որ այդ այցերը Պենդերեցկու համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև «խորապես անձնական իմաստ ու նշանակություն»: 2018-ին, Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Նա հեղինակել է 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ The Guardian-ը Պենդերեցկուն անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները: Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։ Ընթերցեք նաև․ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |