ՀՀ օդային երթևեկության կարգավարները դեռ ինքնամեկուսացված կմնան «Զվարթնոցում»29 մարտի 2020 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող մասնաշենքում, հայտնում են Քաղավիացիայից: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից: «Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ», -ասվում է հայտարարության մեջ: Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, ընկերությունն ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակը. դա նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |