Առողջապահության նախարարությանը շտապօգնության վարորդներ են պետք29 մարտի 2020 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով (հասցե՝ Երևան, Հերացի 12): ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 պացիենտ, մահացել՝ 3-ը։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |