Մոսկվայում թոքերի արհեստական օդափոխության սարքերով հիվանդների 40%-ը 40 տարեկանից երիտասարդ է. Ինտերֆաքս29 մարտի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ է, հայտնում են Մոսկվայում կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից, փոխանցում է Ինտերֆաքսը: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում վարակակիրների մոտ 40%-ը, որոնց միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք, 40 տարեկանից երիտասարդ են: Նշվում է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության բարդացումներ կան ոչ միայն տարեցների դեպքում: Թոքերի խնդիր ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդների գրեթե կեսը 60 տարեկանից երիտասարդ են, իսկ վարակակիրների ընդհանուր թվում նրանք ծանր հիվանդների 45% են կազմում: Ըստ տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը 35-ից 64 տարեկան է: Կորոնավիրուսով վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան է: Վարակակիրների 15%-ը 65 տարեկանից մեծ է: Կորոնավիրուսով վարակվածների 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով` ՌԴ-ում 1534 մարդ վարակված է կորոնավիրուսով: Երկրում 8 մահ կա, 64 հոգի վերականգնվել են վիրուսից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին |